Արտաքին 5 տարի առաջ - 14:30 22-05-2021

Ֆլեշմոբ Կադիրովի սպառնալիքի դեմ

Instagram-ում սկսել է ֆլեշմոբ տարածվել՝ ի պաշտպանություն Դաղստանցի 15-ամյա բնակչի, որը Կադիրովին «շայտան» է անվանել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տղայի ծնողները «Գրոզնի» հեռուստաալիքի եթերում ներողություն են խնդրել իրենց որդու արարքի համար, որին «անարժան» են դաստիարակել: Հայրը նշել է, որ մտադիր է լրջորեն զբաղվել որդու դաստիարակությամբ, մինչդեռ տղան ամոթալի լռում էր և նայում ներքև։

Հիշեցնենք, որ պատմությունն սկսվել է մի քանի օր առաջ, երբ Կադիրովը ուղիղ հեռարձակում Էր իրականացնում Instagram-ում, և հանկարծ օգտատերերից մեկը նրան անվանում է «շայտան»: Իսլամում դա դևի անուններից մեկն է և համարվում է վիրավորանք: Սակայն Կադիրովն ինքը բազմիցս է այդ անունը կիրառել իր հակառակորդների նկատմամբ։

«Այդպես էլ մտածում էի, որ երեխա է։ Նրանք այս տարիքում չարացած են ամբողջ աշխարհի դեմ: Խեղճի հայրը փորձում է գումար վաստակել, իսկ որդին հիմարության վրա ժամանակ է վատնում»,- տղայի արարքը այսպես են մեկնաբանում չեչենները։ Այնուամենայնիվ, կային նաև այնպիսի մարդիկ, որոնք անհիմն են համարում այդ տղայի վրա կատարված հարձակումները, և մեկնաբանությունից հետո Կադիրովի սպառնալիքները համարում են չափազանց:

Ֆլեշմոբը տեղի է ունենում #Կադիրովշայթան հեշթեգի ներքո: «Դա հիանալի միջոց է արտահայտելու իր դժգոհությունն ու վերաբերմունքը Կադիրովի նկատմամբ»,- ասվում է նկարագրության մեջ: Ֆլեշմոբի մասնակիցները թղթի վրա հեշթեգ են գրում և սոցցանցում լուսանկարներ են տեղադրում։ Նշված հեշթեգն օգտագործել են արդեն ավելի քան 600 անգամ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում