Ներքին 5 տարի առաջ - 14:00 22-05-2021

Վարդենիսի տարածքից ժամկետային զինծառայող է անհետացել. ArmLur.am

Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, մեր տեղեկություններով զինծառայողը Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:

«Նա 18 տարեկան է, երեք ամսվա զինծառայող: Ծառայում էր Վարդենիսում: Վերջին անգամ նա ինտերնետ է մտել Վարդենիսի տարածքում, եւ այլեւս նրանից տեղեկություններ չենք ունեցել: Այս պահին ոստիկանությունը, ոստիկանությունը փնտրում են, բայց դեռեւս նորություն չկա»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ վարկածներ կան, արդյոք դեպքը կարող է կապված լինել սահմանային վերջին իրադարձությունների հետ մեր զրուցակիցը նշեց. «Վարկածներ առաջ քաշել չեմ կարող, ոչ մեկ տեղյակ չէ, պարզապես նա զորամաս չի իջել, եւ այս սահմանային վերջին դեպքերի հետ ընդհանրապես կապ չունի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»