Ներքին 5 տարի առաջ - 10:25 22-05-2021

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների անունները հայտնի են

2021թ. մայիսի 17-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակելու համար առաջախաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցանկը կազմելու, հաստատելու և Ազգային ժողովին առաջարկություն ներկայացնելու հարցը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին և 4-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 133-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է․

«1․ Կազմել և հաստատել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթական դատավորների թեկնածուների ցուցակը, որում ընդգրկված են Վարչական դատարանի դատավորներ Հրաչ Այվազյանը, Լիանա Հակոբյանը և Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը:


2․ Ազգային ժողովին առաջարկել սույն որոշմամբ հաստատված անձանց թեկնածությունները՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար։


3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից»,- ասված է որոշման մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում