Ներքին 5 տարի առաջ - 20:43 21-05-2021

ՀՀ Սահմանադրության և օրենսդրության ակնհայտ կոպիտ խախտմամբ ուժի մեջ դրված ցանկացած միջազգային փաստաթուղթ անվավեր է. Տարոն Սիմոնյան

Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր facebook-յան էջում գրում է.

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՈՒԺԻ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Չնայած այն հանգամանքին, որ երեկ իշխանությունը մերժեց Ազգային ժողովի հայտարարությունն առ այն, որ վարչապետի պաշտոնակատարն իրավունք չունի միանձնյա որոշել ու ուժի մեջ դնել սահմանաձատման հանձնաժողովի ստեղծման, նրան իրավազորություն տրամադրելու հայտարարություն֊պայմանագիրը՝ պետք է փաստել, որ եթե անգամ նման բան տեղի ունենա այն առ ոչինչ է լինելու ոչ միայն ներպետական օրենսդրության, այլ նաև հենց միջազգային իրավունքի ուժով։

Այսպես, Միջազգային պայմանագրերի իրավունքի վերաբերյալ Վիեննայի կոնվենցիայի 46֊րդ հոդվածը ՀՍՏԱԿ սահմանում է.

《Պետությունը, որպես իր համաձայնության անվավերության հիմք, չի կարող վկայակոչել այն փաստը, որ պայմանագրով կաշկանդված լինելու իր համաձայնությունը տրվել է պայմանագրեր ստորագրելու իրավասության վերաբերյալ իր ներպետական իրավունքի դրույթի խախտմամբ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ, ԵԹԵ ՆՄԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ ԲԱՑԱՀԱՅՏ Է ԵՎ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ԻՐ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՅՆՊԻՍԻ ԿԱՆՈՆԻ, ՈՐՆ ՈՒՆԻ ՀԻՄՆԱՐԱՐ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ》։

Սա նշանակում է, որ անկախ իշխանության տեսակից՝ ՀՀ Սահմանադրության և օրենսդրության ակնհայտ կոպիտ խախտմամբ ուժի մեջ դրված ցանկացած միջազգային փաստաթուղթ անվավեր է հենց ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ։

Սա գիտեն թե՛ մեր գործընկերները, թե՛ մեզ սիրողներն ու ատողները և թե՛ մեր հակառակորդներն ու թշնամիները։

Ուստի կոչ ենք անում մեր բոլոր քաղաքական ուժերին, մասնագետներին ու ազգային շահով առաջնորդվող մյուս անձանց ընդգծել այս կանոնի կարևորությունն ու դրա խախտման հետևանքները»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով