Ներքին 5 տարի առաջ - 18:33 21-05-2021

Հանցագործ է դառնալու ոչ միայն պետության դե-ֆակտո ղեկավարը, այլ բոլոր «ԿՈՂՄ» սեղմող պատգամավորները. Էդգար Էլբակյան

1992 թ․ հուլիսի 8-ին ՀՀ օրենսդիր մարմինն ընդունել է որոշում՝ պարտավորվելով հետևողականորեն սատար կանգնել ԼՂՀ և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը և ՀՀ համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ հրավիրելով ԶԼՄ-ների ուշադրությունը:

«Ստորագրելով և անարգել կյանքի կոչելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ գրավոր հայտարարությունը, որով ճանաչվել է ինչպես առհասարակ Արցախի, այնպես էլ նախկին ԼՂԻՄ տարածքների մի մասի նկատմամբ Ադրբեջանի փաստացի օկուպացիան՝ ՀՀ դե-ֆակտո ղեկավարը օրենք է խախտել։

Եթե այս նոր կապիտուլյացիոն և հակաօրինական փաստաթղթի հիման վրա «ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ապա կրկնակի հանցագործ է դառնալու ոչ միայն պետության դե-ֆակտո ղեկավարը, այլ բոլոր «ԿՈՂՄ» սեղմող պատգամավորները»,- գրել է Էլբակյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով