Արտաքին 5 տարի առաջ - 17:10 21-05-2021

Բլինքենը հայտարարել Է Մերձավոր Արևելք ուղևորվելու մասին

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել Է, որ մոտ օրերս մտադիր Է այցելել Մերձավոր Արեւելք: «Այսօր ես խոսել եմ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազիի հետ և ողջունել նրա կողմից այն բանի հաստատումը, որ կողմերը հրադադարի շուրջ պայմանավորվել են Եգիպտոսի միջնորդությամբ:

Առաջիկա օրերին ես կուղեւորվեմ տարածաշրջան եւ անհամբերությամբ եմ սպասում Իսրայելի արտաքին գործերի նախարարի եւ Պաղեստինի ու տարածաշրջանային մյուս ղեկավարների հետ հանդիպմանը»,-Բլինքենը գրել Է իր թվիթերյան էջում: Հրադադարի շուրջ համաձայնագիրը Իսրայելի եւ Գազայի հատվածից պաղեստինյան խմբավորումների միջեւ ուժի մեջ Է մտել Երեւանի ժամանակով 03:00-ից: Իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել են, որ հրադադարի սկսվելուց առաջ վերջին ժամերին Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի ուղղությամբ:

Պաղեստինցիները նույնպես հրթիռներ են արձակել Իսրայելի հարավի ուղղությամբ: Դիտորդները նշում են, որ այժմ հարկավոր կլինի համոզվել, որ երկու կողմերը իսկապես պատրաստ են տեւական ժամանակ պահպանել հրադադարի ռեժիմը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով