Արտաքին 5 տարի առաջ - 16:59 21-05-2021

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրության տեղայնացումը Հայաստանում և Ղրղզստանում քննարկվում է. Պուտին

Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի արտադրության տեղայնացման հնարավորությունը Հայաստանում և Ղրղզստանում քննարկվում է: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մայիսի 21-ին ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) նիստում, որը տեղի է ունենում տեսակոնֆերանսի ձևաչափով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Դուք գիտեք, որ մեզ հաջողվեց բավականաչափ արագ ստեղծել երեք սեփական շատ արդյունավետ և անվտանգ պատվաստանյութեր կորանավիրուսի դեմ, շուտով շրջանառության մեջ կդրվի չորրորդ պատվաստանյութը՝ «Սպուտինկ Լայթը»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ Ռուսաստանի տարածքում պատվաստումն ակտիվորեն է ընթանում:

«Սպուտնիկ V»-ի թողարկումը հաջողությամբ տեղայնացած է, այստեղ գորընկերներն արդեն ասացին, թե՛ Ղազախստանում և թե՛ Բելառուսում: Այժմ քննարկվում է այդ արտադությունների ծավալման հնարավորությունը Հայաստանում և Ղրղզստանում»,- հայտնել է նախագահը: Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը «միակ երկիրն է, որը հանձնում է պատվաստանյութերի տեխնոլոգիաները»:

Նա նաև նշել է, որ հաշվի առնելով ներկայիս ժամանակի հանգամանքները՝ Ռուսաստանը կարևոր է համարում ուշադրություն նվիրել համագործակցությանը դեղորայքային անվտանգության բնագավառում: Պուտինը նաև հիշատակել է, որ Ռուսաստանում հայտնվել են կորոնավիրուսի դեմ հայրենական պատրաստուկներ, որոնց արդյունավետությունը, նրա կարծիքով, շատ բարձր է:

«Մինչև տարեվերջ ԵԱՏՄ-ի փորձագետները պետք է պատրաստեն ոչ միայն կորոնավիրուսի, այլև այլ վտանգավոր հիվանդությունների բուժման համար ռազմավարական տեսակետից կարևոր դեղորայքային պատրաստուկներով մեր երկրների ապահովման միջոցառումների պլան»,- հավելել է ՌԴ-ի նախագահը՝ ճշտելով, որ խոսքն այն մասին է, որ արդյունավետ և մատչելի դեղորայքի արտադրություն կազմակերպվի ԵԱՏՄ-ում:

Նա նաև նշել է, որ այդ արտադրության ծավալները պետք է բավական լինեն առողջապահության ազգային համակարգերի պահանջների բավարարման համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան