Արտաքին 5 տարի առաջ - 15:15 21-05-2021

Լավրովը նշել Է ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի բարեկամության պայմանը

РИА «Новости»-ի հաղորդմամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ իր զրույցը Ռեյկյավիկում կայացած հանդիպման ժամանակ անկեղծ է եղել, կողմերը ուշադիր լսել են միմյանց և ներկայացրել իրենց դիրքորոշումները:

ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ամերիկյան կողմը հաճախ մեղադրում Է Ռուսաստանին ընտրություններին միջամտելու, հաքերային հարձակումների մեջ։

«Բայց ես նրան հիշեցրել եմ, որ այս տարիների ընթացքում, երբ մեղադրանքներ էին հնչում, մենք խնդրում ենք ամերիկացի գործընկերներին գոնե մեկ ապացույց տրամադրել մեզ այդ արարքներից գոնե մեկի վերաբերյալ»,- ասել Է Լավրովը Новое знание ռուսական մարաթոնի ընթացքում:

Դիվանագետն ընդգծել է, որ այս տարիների ընթացքում Ռուսաստանին «մեղքի» ոչ մի ապացույց չի ներկայացվել:

Նախօրեին Լավրովը հայտարարել է, որ Բլինկերի հետ քննարկել է Լեհաստանում իր զորքերը տեղակայելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենի բանակցությունները կայացել են մայիսի 20-ի գիշերը իսլանդական Ռեյկյավիկում Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակներում, դրանք շարունակվել են շուրջ երկու ժամ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում