Արտաքին 5 տարի առաջ - 12:40 21-05-2021

Իսպանիայում բանակն օգտագործվել է միգրանտներին զսպելու համար

Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական կիսանկլավ Մելիլայում գործի են դրել բանակը՝ միգրանտների՝ քաղաք մտնելու ապօրինի փորձերը կանխելու համար: Հաղորդում է El Pais թերթը:

Մելիլայից բացի՝ միգրանտներին զսպելու համար բանակը ոտքի են հանել նաև Սեուտա անկլավում, որտեղ սահմանն ապօրինի հատել էր 8.000 մարդ: Բուն Մելիլայում կանխարգելիչ մեթոդների շնորհիվ անօրինական միգրանտների թիվը կրճատվել է՝ հասնելով 90 մարդու:

Նշենք, որ միգրանտները ժամանում են Մելիլա և Սեուտա Հյուսիսային Աֆրիկայի ամբողջ տարածքից, երկու քաղաքում սահմանի ապօրինի հատումները կանխելու համար կառուցվել է սահմանային վեցմետրանոց պատ, որը պաշտպանված է փշալարերով և պահպանվում է պարեկների կողմից: Այդ պատճառով միգրանտները սկսել են Սեուտա ու Մելիլա հասնել ծովից:

Միգրանտների նոր ալիքը փորձում է սահմանը հատել Իսպանիայի և Մարոկկոյի միջև առճակատման սրման ֆոնին, որն առաջացել է այն պատճառով, որ ազատագրման ժողովրդական ճակատի՝ ՊՈԼԻՍԱՐԻՈ-ի ղեկավար Բրահիմ Գալին իսպանական հիվանդանոցներից մեկում բուժվում է կորոնավիրուսի դեմ: Հիշեցնենք, որ ՊՈԼԻՍԱՐԻՈ ճակատը պայքարում է Մարոկկոյի դեմ Արևմտյան Սահարայի տարածքի ազատագրման համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով