Մամուլ 5 տարի առաջ - 10:05 21-05-2021

ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցնե՞րն են. Առավոտ

«Անցած տարվա նոյեմբերին գրել էի, որ հիմա անգամ 4-րդ դասարանի աշակերտն է հասկանում, որ Ադրբեջանը և Թուրքիան կհարձակվեն Սյունիքի վրա: Անմիջապես պարզվեց, որ սխալվում էի. բազմաթիվ հասուն մարդիկ ինձ առարկում էին, որ նման բան տեղի չի ունենա՝ մենք ՀԱՊԿ անդամ ենք, ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունը կնշանակի Ռուսաստանի հանդեպ ոտնձգություն և այլն:

Տրամաբանությունն այս էր. քանի որ Արցախի խնդրից պրծել ենք, հիմա արդեն նորմալ կյանք է սկսվելու: Մանրամասն չանդրադառնամ, թե ինչու ես այդ տրամաբանության հետ համաձայն չեմ, բայց երկու խոսք ասեմ ՀԱՊԿ-ի մասին: Չորեքշաբթի օրը կայացավ այդ կազմակերպության արտգործնախարարների նիստը, որի օրակարգային հարցերից էր Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի տարածք:

Հնչեցին լղոզված ձևակերպումներ, իսկ Սերգեյ Լավրովը կրկնեց իր առաջարկը՝ միջնորդական առաքելություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ իր ձևակերպմամբ, «սահմանազատման աշխատանքներում»: Իսկ հիմա, խնդրեմ, պատկերացրեք, որ ՆԱՏՕ-ի արտգործնախարարները հավաքվում են եվրոպական մի մայրաքաղաքում և քննարկում են Բալթյան երկրներից մեկի բողոքն այն մասին, որ Ռուսաստանը մի քանի տեղ խախտել է այդ երկրի սահմանները և ներխուժել է դրա ինքնիշխան տարածք:

Ինչպե՞ս է դրան արձագանքելու ՆԱՏՕ-ն. այդ կազմակերպության ենթադրյալ ժողովը հանդես կգա շատ կոշտ հայտարարությամբ, որն անպայման խիստ նախազգուշացում կպարունակի՝ եթե Ռուսաստանը չլքի այդ տարածքը, ապա ՆԱՏՕ-ն ստիպված կլինի դիմել համարժեք քայլերի: ԱՄՆ պետքարտուղարն էլ հաստատ չի հայտարարի, թե պատրաստ է միջնորդ լինել Ռուսաստանի և այդ երկրի միջև:

Դրանով է տարբերվում լուրջ կազմակերպությունը թղթի վրա գոյություն ունեցող կազմակերպությունից, ինչպես նաև՝ իսկական դաշնակիցները ոչ դաշնակիցներից: Անշուշտ, Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ ձգտում է ունենալ հավասարապես լավ հարաբերություններ, բայց, մյուս կողմից, ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի մնացած երկրները՝ Բելառուսը, Տաջիկստանը, Ղազախստանը և Ղրղըզստանն ավելի լավ հարաբերություններ ունեն կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանի հետ, քան կազմակերպությանն անդամակցող Հայաստանի:

Բացի օբյեկտիվ հանգամանքներից՝ կարելի է արձանագրել, որ ներկայիս իշխանությունը շատ վատ է աշխատում (եթե ընդհանրապես աշխատում է) այդ երկրների հետ: Իսկ ՀԱՊԿ-ի հետ աշխատանքի մակարդակի մասին վկայում է այն, որ նրանք «բռնում էին» այդ կազմակերպության գլխավոր քարտուղարին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ

Ձեզ գուցե հետաքրքրի