Ներքին 5 տարի առաջ - 10:55 21-05-2021

Գագիկ Ծառուկյանը ՌԴ պետդումայում հանդիպում է ունեցել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ Պետական Դումայում հանդիպում է ունեցել Պետական Դումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյի, Պետական Դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովի և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևի հետ:

ԲՀԿ-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական, գործընկերային հարաբերությունների, միջխորհրդարանական և միջխմբակցային կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի անհրաժեշտության վերաբերյալ հարցեր:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ հայ-ռուսական բազմակողմ համագործակցությունն ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը չունի որևէ այլընտրանք: «ՌԴ-ն հանդիսանում է Հայաստանի գլխավոր դաշնակիցը քաղաքական, տնտեսական ու անվտանգային հարցերում»,-նշել է ԲՀԿ նախագահը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում