Մամուլ 5 տարի առաջ - 08:06 21-05-2021

Այվազյանը հրաժարական է տալիս․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․«Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մայիսի 19-ից մասնակցում էր Դուշանբեում տեղի ունեցող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Նա Դուշանբեում է տեղեկացել նոր փաստաթղթի գոյության մասին եւ այնտեղից հետեւել է Հայաստանում ծավալվող իրադարձություններին։ Երեկ նրա տեղակալ Ավետ Ադոնցը Գորիսում հատուկ շեշտեց, որ ԱԳՆ-ն տեղյակ չի եղել այդ փաստաթղթից՝ իրենք մամուլից են տեղեկացել»։

Մենք տեղեկացանք, որ ԱԳՆ-ում շատ լարված իրավիճակ է՝ բոլորը վրդովված են Նիկոլ Փաշինյանի պահվածքից։ Եվ նախարարն ու փոխնախարարները մտածում են հրաժարական տալու մասին։ Ավելին՝ մեր աղբյուրն ասաց, որ Արա Այվազյանը Դուշանբեում հրաժեշտ է տվել իր պաշտոնակիցներին՝ ասելով, որ Երեւան հասնելուն պես հրաժարականի դիմում է գրելու։ Մենք տեղեկացանք նաեւ, որ իշխանությունը փորձում է կանխել դա, եւ կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանի ռեւերանսները, թե ԱԳ նախարարը դիվանագիտական լուրջ աշխատանք է տանում, եւ ինքը գոհ է այդ աշխատանքից, հրաժարականը կանխելուն էր ուղղված։ Արա Այվազյանն այժմ ճանապարհին է՝ ժամեր անց կժամանի Հայաստան,- գրում է թերթը։

Ամբողջական հոդվածը թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ