Սպորտ 5 տարի առաջ - 16:12 20-05-2021

Հայաստանում բացվելու է մարզական բժշկության առաջին կենտրոնը

Հայաստանում առաջին անգամ գործելու է միայն մարզիկների համար նախատեսված բժշկական կենտրոն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Օրեր անց Երևանում կբացվի մարզական բժշկական կենտրոն, որտեղ բոլոր հավաքականների բոլոր ներկայացուցիչները այդ կենտրոնում կստանան անվճար խորհրդատվություն և բուժում»,- ասել է Գիլոյանը:

Նա նաև փաստել է, որ կենտրոնը համալրվել և համալրվում է ժամանակակից տեխնիկայով. «Այնտեղ արդեն մի քանի մարզիկներ բուժզննում են անցել: Կենտրոնում կլինեն ֆիզիոթերապիա և բուժման զանազան այլ մեթոդներ: Կենտրոնը կգործի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկային կից առանձին մասնաբաժնում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»