Ներքին 5 տարի առաջ - 12:13 20-05-2021

Հայրենիքի պաշտպանների համար կկազմակերպվեն դասընթացներ՝ ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով

ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Այն ստորագրել են ուսումնական կենտրոնի տնօրեն Արթուր Մարտիրոսյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։

Համագործակցության հուշագրի համար հիմք է հանդիսացել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի վերջերս կենտրոն այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Կոմիտեի ղեկավարն առաջարկել էր զինվորների համար անվճար դասընթացներ կազմակերպել՝ հետագայում ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զինվորներին են ներկայացվել 2020 թ․ կատարված աշխատանքների հաշվետվությունը, հարկային և մաքսային ոլորտի գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև ՊԵԿ ստորաբաժանումների աշխատանքային առանձնահատկությունները։ Կոմիտեի մասնագետներն ընդգծել են, որ կառույցի հիմնական առաքելությունը ոչ թե ստուգումներն ու վերահսկողական գործառույթներն են, այլ տնտեսվարողին աջակցելը։

ՊԵԿ ուսումնական կենտրոնի տնօրեն Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ փոխգործակցության առաջնահերթությունն է վիրավոր զինծառայողներին պատշաճ գիտելիքների և հմտությունների տրամադրումը։ Արդյունքում՝ Հայրենիքի պաշտպաններին գիտելիքներ կտրամադրվեն ոչ միայն հարկային ու մաքսային, այլև բիզնես ոլորտում գործունեություն իրականացնելու վերաբերյալ։

Կոմիտեի մասնագետների խոսքով՝ արդեն պատրաստ են ուսումնական ծրագրերը, և որոշակի նախապատրաստական աշխատանքներից հետո կմեկնարկեն դասընթացները։

Միջոցառման ընթացքում կողմերն ընդգծել են նաև, որ համատեղ ջանքերով կփորձեն անել հնարավորը՝ վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրման և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող, ժամանակակից մասնագիտացում ստանալու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում