Ավելին 5 տարի առաջ - 23:26 19-05-2021

Իրանում կինոռեժիսորն սպանվել է իր իսկ ծնողների ձեռքով

Իրանում սպանվել է 47-ամյա ռեժիսոր Բաբակ Խորրամդինը: Նա մահացու վիրավորվել է, ապա անդամահատվել իր իսկ ծնողների կողմից: Այս մասին գրում է Mirror-ը։

Բաբակ Խորրամդինը 2010 թվականից բնակվում էր Մեծ Բրիտանիայում, բայց հետո որոշել էր վերադառնալ հայրենիք: Տղամարդը կոնֆլիկտ է ունեցել ծնողների հետ՝ ամուսնանալուց հրաժարվելու պատճառով:

Հոր հետ փոխհրաձգության ժամանակ Խորրամդինը դանակահարվել է: Այնուհետև ծնողները մասնատել են իրենց իսկ որդուն: Ոստիկանության կողմից հաստատված է, որ երեք տարի առաջ այս մարդիկ սպանել են իրենց դստերը, իսկ տասը տարի առաջ նրանք խլել են իրենց փեսայի կյանքը:

Ներկայումս ամուսինն ու կինն անազատության մեջ են, հետաքննություն է տարվում ինչպես այս սպանության, այնպես էլ ավելի վաղ կատարված հանցագործությունների բոլոր հանգամանքների վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ

Ձեզ գուցե հետաքրքրի