Ներքին 5 տարի առաջ - 20:24 19-05-2021

Այլևս նպատակահարմար չեմ համարում քաղաքական ակտիվ գործունեությունս . Գևորգ Պետրոսյան

ՀՀ ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Գևորգ Պետրոսյանը յոթերորդ գումարման ԱԺ-ի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու է քաղաքական գործունեությունը: Այս մասին Պետրոսյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այլևս նպատակահարմար չեմ համարում քաղաքական ակտիվ գործունեությունս և իրազեկում եմ, որ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու եմ քաղաքական գործունեությունս՝ իհարկե՝ պահպանելով կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքս....»,-նշել է Պետրոսյանը:

Նա հավելել է, որ մերժելով երկրի համար օրհասական պահին նեղ քաղաքական պահանջմունքներին հագուրդ տալու մոտեցումը՝ գերադասում է աշխատուժը տնօրինել գիտության ու իրավապաշտպան գործունեության ոլորտներում: Պետրոսյանը նշել է, որ հաշվի է առնում երկրում քաղաքական առողջ մթնոլորտի բացակայության փաստը, ընդդիմության անվճռական ու անդեմ կեցվածքը:

Հիշեցնենք, որ 2021թ-ի փետրվարին Գևորգ Պետրոսյանը դուրս էր եկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով