Արտաքին 5 տարի առաջ - 17:28 19-05-2021

ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը.  Ստանիսլավ Զաս

Համաշխարհային անվտանգության ոլորտում դրական տեղաշարժեր չեն դիտարկվում, իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների սահմանների մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Դուշանբեում այսօր կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո:

Խոսելով ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանի մասին՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտի ռուսական խաղաղապահ զորախմբի ներդրումը և բանակցային գործընթացի շարունակումն էապես բարելավել են իրավիճակը. «Մենք տեսնում ենք այնտեղ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար: Արդեն չեն կրակում, բայց իրավիճակը դեռ լարված է: ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետեւում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Սա նույնպես քննարկման առարկա դարձավ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի այսօրվա նիստում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի