Ներքին 5 տարի առաջ - 15:42 19-05-2021

Մհեր Գրիգորյանը հանդիպել է Պարեկային ծառայության ուսուցման ծրագրի մասնակիցների հետ

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հյուրընկալվել է Ոստիկանության կրթահամալիրում և հանդիպում ունեցել Պարեկային ծառայության ուսուցման ծրագրի մասնակիցների հետ:

Փոխվարչապետի պաշտոնակատարը ողջույնի խոսքում նշել է. «Վստահ եմ Ձեզ բազմիցս ներկայացվել է այն նպատակը, ռազմավարական միտքը ու նշանակությունը, որ մենք դնում ենք բարեփոխումների, մասնավորապես՝ Ոստիկանության բարեփոխումների մեջ: Ուզում եմ որ և՛ մենք, և՛ դուք անկեղծ հավատանք այդ ռազմավարական նպատակներին, որովհետև եթե մենք չպատկերացնենք դեպի ուր ենք գնում և ինչ նպատակ ունենք, մեր ցանկացած բարեփոխումից բխող գործողություն կլինի ձևական, ինչը մասնավորապես Ոստիկանության պարագայում ուղղակի կլինի անիմաստ: Վստահ եմ, որ մենք հավատում ենք այդ նպատակին, և այս բարձր դերը, որ դուք ունեք այդ նպատակին հասնելու գործընթացում ամենից կարևորն է»:

Փոխվարչապետի պաշտոնակատարը պատասխանել է ներկաներին հետաքրքող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին պարեկային ծառայության վերաբերյալ հասարակության ընկալումներին, սպասվող բարեփոխումներին և օրենդրական փոփոխություններին:

Մհեր Գրիգորյանը պարեկային ծառայության վերաբերյալ հասարակության ընկալումներին անդրադառնալիս կարևորել է մասնավորապես պարեկային ծառայության արդյունավետությունը, որից էլ կախված կլինի հասարակական ընկալումը, քանի որ հասարակությունը պատշաճ վերաբերմունք կցուցաբերի մի ծառայության հանդեպ, որը իրականում բարձրացնում է հասարակության պաշտպանվածությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով