Մամուլ 5 տարի առաջ - 08:23 19-05-2021

ԲՀԿ-ի ցուցակում որոշակիություն է մտցվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ԲՀԿ-ում անտեղյակություն է՝ Գագիկ Ծառուկյանը ոչ մեկի հետ չի քննարկում ընտրացուցակի հարցը։ Հրապարակումից հետո ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում, ըստ էության, ի պատասխան մեզ՝ հրապարակեց ցուցակի առաջին եռյակը՝ Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան եւ Իվետա Տոնոյան։

Եվ քանի որ արդեն ժամանակն է, որ անձնագրայիններից տեղեկանքներ վերցնեն՝ քաղաքացիության եւ բնակության հետ կապված, տեղեկացանք նաև, որ ԲՀԿ առաջնորդը ոմանց փոխանցել է՝ տեղեկանքներ վերցրեք ՀՀ-ում մշտական բնակության վերաբերյալ։ Խոսքը Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի, նախկին պատգամավոր Լուիզա Սարգսյանի, երիտթեւի որոշ անդամների՝ նախագահ Աշոտ Անդրեասյանի մասին է։

Ուշագրավ է, որ Նաիրա Զոհրաբյանը կարծես հայտնվել է լուսանցքում եւ հնարավոր է չընդգրկվի ցուցակում, մինչդեռ նախորդ՝ 2018-ի ընտրություններում նա ԲՀԿ ցուցակի առաջին կինն էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ