Ներքին 5 տարի առաջ - 20:50 18-05-2021

Կանադան 1 մլն դոլար է տրամադրել Արցախում հակամարտությունից տուժածներին

Կանադացի պաշտոնյան Երևանին և Բաքվին կոչ է արել նվազեցնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։

Կանադայի իշխանությունները 1 միլիոն կանադական դոլար (830 հազար ԱՄՆ դոլար) են հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն։

Կանադացի պաշտոնյան նաև Երևանին և Բաքվին կոչ է արել նվազեցնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչպես նաև հավաստիացրել է, որ Օտտավան տարբեր միջազգային հարթակներում կշարունակի աջակցել հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին:

Նշենք, որ մայիսի 15-ին Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն Twitter–ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ խոր մտահոգություն էր հայտնել Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ` կողմերին հորդորելով հարգել նոյեմբերի 9-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը և շարունակել բանակցել հարատև ու խաղաղ կարգավորման համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»