Ներքին 5 տարի առաջ - 20:24 18-05-2021

Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 26-ը

Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթին, ըստ բարդության՝ կմրցեն դպրոցականները, սկսնակներն ու մասնագիտացած ընկերությունները:
Թիմերը պետք է կարողանան տարածքում ավտոմատ թռիչքներ անել, փոխանցել կոորդինատները, ֆիքսված ժամանակում գտնել կրակի օջախը կամ ծուխը:
Մասնակիցները կարող են առաջարկել նաև իրենց մշակած մյուս լուծումները:
Մրցույթում կպահանջեն նաև գտնել տուժածին, ուղարկել ապրելու անհրաժեշտ փաթեթ կամ թռիչքից առաջ հանձնարարված ծածկագիրը: Իսկ պրոֆեսիոնալ թիմերը պետք է տեղափոխեն հնարավորինս ծանր բեռ, ախտահանեն տարածքը: Անօդաչու թռչող սարքերով հրդեհների, ձնհալի հնարավոր հետևանքների մոնիթորինգը հատկապես կարևոր են ԱԻՆ-ի համար:
ԵՄ Հորիզոն-2020 Ռեսպոնդրոն ծրագրի շրջանակում կազմակերպված մրցույթին թիմերի աշխատանքի արդյունավետությունը կուսումնասիրի Ամերիկյան համալսարանի փորձագիտական խումբը: Եվ եթե այս ԱԹՍ մրցույթի արդյունքները հետաքրքիր լինեն՝ ճանապարհ կբացվի դեպի մեծ շուկա. վստահեցնում են կազմակերպիչները:
Բյուջեն կորոշվի մասնակիցների կարիքներով: Լավագույններին կտրամադրեն անհրաժեշտ սարքավորումները՝ դրոններ պատրաստելու համար:

Մրցույթը կամփոփեն սեպտեմբերին, հայտը հասանելի է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի էջում մինչև մայիսի 26-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»