Արտաքին 5 տարի առաջ - 13:40 18-05-2021

Վրաստանում «Բորժոմի» գործարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը

Վրաստանում գտնվող «Բորժոմի» հանքային ջրի շշալցման գործարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով ավելի բարձր աշխատավարձեր և ավելի լավ աշխատանքային պայմաններ: Այս մասին հայտնում է վրացական առաջին ալիքը:

«Մենք աշխատում ենք ավելին, քան պահանջում է օրենքը: Մենք հանգստյան օրեր չունենք: Մեզ արտաժամյա չեն վճարում»,- լրագրողներին ասել է գործադուլի մասնակից Ալեքսանդր Ստեփանյանը:

Գործարանի աշխատողներն ասում են, որ իրենց աշխատավարձերը վերջերս կրճատվել են գրեթե 50%-ով՝ գնաճով պայմանավորված: Նրանք գործարանի ղեկավարությանը նաև կոչ են արել լրացուցիչ աշխատակիցներ վարձել, քանի որ աշխատողները քիչ են:

Ըստ աշխատակիցների՝ եթե ղեկավարությունը փորձի փոխարինել իրենց նոր կադրերով, իրավիճակն ավելի կվատթարանա:

IDS Borjomi International միջազգային ընկերությունը միավորում է արտադրական ձեռնարկություններ Վրաստանում, Ուկրաինայում և Ռուսաստանում: Ինչպես նշված է ընկերության կայքում, Բորժոմի հանքային ջուրն առաջատար դիրք է զբաղեցնում ԱՊՀ և Բալթյան երկրների բնական շշալցված ջրերի շարքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով