Ներքին 5 տարի առաջ - 12:18 18-05-2021

Մեկնարկում են Ղազարոս Սարյանի 100-ամյակի միջոցառումները

Կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 100-ամյակի հանդիսությունները նախատեսված էր սկսել դեռևս 2020թ. սեպտեմբերի 30-ին, սակայն պատերազմի պատճառով բոլոր միջոցառումները չեղարկվել էին: Այժմ հետաձգված միջոցառումները մեկնարկում են «Հայրական սեր» ցուցահանդեսով, որում ներկայացված են Մարտիրոս Սարյանի գծանկար, ճեպանկար և գեղանկարչական գործերը՝ նվիրված որդուն, որոնցում Վարպետը խտացրել է իր ամբողջ սերն ու գորովը որդու հանդեպ:

Ցուցադրությունն ամբողջանում է Ղազարոս Սարյանի կյանքի տարբեր շրջաններով՝ ընտանեկան ջերմ դիմապատկերներ, Սարյանի որդիների՝ Զարիկի ու Սարիկի դիմանկարները, Ղազարոսի մեծ ուսուցչի՝ Շոստակովիչի դիմանկարը և, իհարկե, պատերազմի արձագանքները Սարյանի գործերում: 1939-ին Գնեսինների ուսումնարանի ուսանող Ղազարոսը զորակոչվեց Կարմիր բանակ, մասնակցեց Ֆիննական, ապա նաև Հայրենական պատերազմներին՝ կյանքի 7 տարին նվիրելով հայրենիքի պաշտպանությանը:

Հոբելյանական միջոցառումները կշարունակվեն տարբեր հրատարակչական ու երաժշտական նախագծերով, իսկ տարեվերջին տեղի կունենա կոմպոզիտորի հոբելյանական-հեղինակային մեծ համերգը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով