Արտաքին 5 տարի առաջ - 10:44 18-05-2021

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Մասկը զբաղեցնում է երրորդ տեղը

Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը Bloomberg-ի միլիարդատերերի ցուցիչով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում իջել է երրորդ տեղը:

Գործակալության տվյալներով՝ նրա կարողությունը գնահատվում է 160.6 միլիարդ դոլար: Ինչպես նշվել է, Tesla-ի բաժնետոմսերի արժեքի անկման պատճառով ամերիկացի ձեռնարկատերը կորցրել է ավելի քան 3 միլիարդ դոլար:

Միաժամանակ ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Բեռնար Առնոն բարձրացել է ցուցակի երկրորդ հորիզոնական: Գործակալությունը նրա կարողությունը գնահատել է 161.2 միլիարդ դոլար: Amazon-ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը շարունակում է մնալ առաջին տեղում՝ 190 միլիարդ դոլար:

Այնուամենայնիվ, Forbes-ը կարծում է, որ Մասկը Բեզոսից հետո շարունակում է մնալ մոլորակի երկրորդ ամենահարուստ մարդը: Ըստ ամսագրի՝ նրա կարողությունը 151 միլիարդ դոլար է:

Մայիսի սկզբին հայտնի է դարձել, որ Մասկը կորցրել է ավելի քան 20 միլիարդ դոլար, երբ NBC-ի Saturday Night Live շոուի հաղորդավար է դարձել: Եթերում նա հայտարարել է, որ իր մոտ ախտորոշվել է Ասպերգերի համախտանիշ (հոգեկան զարգացման խանգարում, որը բնութագրվում է սոցիալական փոխգործակցության լուրջ դժվարություններով), քննադատել է իր բիզնես ծրագրերը և ինչ-որ պահի Dogecoin կրիպտոարժույթը խարդախություն անվանել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում