Ներքին 5 տարի առաջ - 20:11 17-05-2021

Կտրամադրվեն առավել ֆունկցիոնալ, միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է , որ 2020 թ․ պատերազմի հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց այսուհետ կտրամադրվեն առավել ֆունկցիոնալ, միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզներ։

Նոր ընթացակարգի նպատակն է բարելավել հայրենիքի պաշտպանության համար առողջությունը վտանգած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձի կյանքը։

Գործող կարգավորումների համաձայն՝ պրոթեզավորման կարիք ունեցող անձինք բուժատեխնիկական հանձնաժողովից ստացած համապատասխան եզրակացության հիման վրա ձեռք են բերում պետական հավաստագիր, որի միջոցով էլ իրականացվում է պրոթեզավորումը։

Պրոթեզի տրամադրումն այսուհետ իրականացվելու է՝ հաշվի առնելով շահառուի անհատական կարիքները վերջինիս գտնվելու վայրում՝ դիտարկելով նաև միջավայրը, նրա գործունեության ակտիվությունը։

Նոր նախագծով՝ պրոթեզների տրամադրման գործընթացում գնային սահմանափակում չի նախատեսվում․ յուրաքանչյուր շահառուի համար իրականացվելու է իր կարիքներին համապատասխան ծախս։

Նախատեսվում է առկա բուժատեխնիկական հանձնաժողովը համալրել բազմամասնագիտական այլ կարողություններ ունեցող մասնագետներով, անհրաժեշտության դեպքում՝ նրանց հրավիրվել նաև արտերկրից։

Պրոթեզավորումն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ ևս նախատեսվում է չափանիշների փոփոխություն․ մասնավորապես՝ համապատասխան մասնագետների ներգրավում, շահառուներին՝ պրոթեզը կիրառելու հմտությունների ուսուցում, խորհրդատվություն, հետագա սպասարկում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում