Արտաքին 5 տարի առաջ - 17:51 17-05-2021

Հուլիսի 1-ին կանցկացվի ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը

Արմենպրեսի փոխանցմամբ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին:

Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:

«Հասկանալի է, որ համաճարակն իր հետքն է թողնում: Հիմա այն աստիճանաբար նահանջում է: Ուստի, հուսով եմ, որ մոտ ժամանակներս կհանդիպենք նաև ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 1-ին», - ասել է Վոլոդինը:

Միրզոյանն ու Վոլոդինը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: «Միջխորհրդարանական շփումների շրջանակում մեր հարաբերությունները զարգանում են»,-ասել է Վոլոդինը:

Նա նշել է, որ ՌԴ նախագահը շատ բան է արել՝ ԼՂ հակամարտությունը կանգնեցնելու համար:

Միրզոյանն էլ նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունեն՝ հիմնված դարավոր պատմության վրա: «Սրանք ռազմավարական գործընկերների, դաշնակիցների հարաբերություններ են: Համոզված եմ, որ ոչ ոք չի կասկածում, որ այդ հարաբերությունները դինամիկ կերպով էլ ավելի կզարգանան ու կամրապնդվեն», - շեշտել է Միրզոյանը:

ՀԱՊԿ խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Դուշանբեում:

ՀԱՊԿ ԽՎ-ի խորհուրդը կազմակերպում է վեհաժողովի գործունեությունը, կազմված է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խորհրդարանների ղեկավարներից: Ներկայումս ՀԱՊԿ ԽՎ-ն նախագահում է Պետդումայի խոսնակը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով