Ներքին 5 տարի առաջ - 16:26 17-05-2021

Եկեք Ազատության հրապարակ՝ աշխարհազորի գրվելու․ Հրանտ Բագրատյան

Ըստ ադրբեջանական մամուլի՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել է 8 գյուղ Տավուշից, եւս 1–ը՝ Արարատից։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Այդ մեկ գյուղն էլ Քյարքին է, որը տալով մենք այլևս ճանապարհ չենք ունենա Սյունիք։ Ինքը տալու է, միևնույնն է, ես վստահ եմ այդ դևի վրա։ Ադրբեջանցիներին գերեվարելու հրաման չի տրվում, բանակը գտնվում է վախկոտ Վաղարշակ Հարությունների, վախկոտ Արտակ Դավթյանի վերահսկողության տակ։ Դրանք վառոդի հոտ չեն առել, նրանք լսում են տանկի մատոռի վնգստոցը վախենում են։ Այս մարդիկ պատերազմ չեն տեսել»,- ասաց նա։

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ թշնամին Սև լճից այն կողմ ռազմականացված բնակավայր է կառուցելու. «Հակառակորդը գրավել է դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով Սև լճի նկատմամբ, որտեղից խմելու ջուր են ստանում Սիսիան և Գորիս քաղաքները։ Եթե ուշադիր լինեք, թշնամին գրավում է այնտեղ, որտեղ ջուր կա։ Մենք կարծում ենք, որ կա երկրորդ հայտարարությունը՝ ստորագրված հունվարի 11-ին, և կա երեք արձանագրություն, մենք առայժմ գտել ենք մեկը»:

Հրանտ Բագրատյանի խոսքով, ըստ սահմանդրության, երկրի տարածքային ամբողջականության պատասխանատուն նախագահն է։

«Փախած է։ Մոսկվայում նստած գործեր է անում։ Ու չի գալու Մոսկվայից։ Նախագահի աշխատակազմն և ոչ թե նախագահն է այս ընթացքում հայտարարություն անում, որովհետև ադրբեջանական նավթում փայ ունի, որովհետև ինքը չթողեց, որ նավթամուղին խփեինք ու վերջացնեինք պատերազմը։ Մենք գործ ունենք կատարյալ դավաճանության հետ։ Թշնամին Սիսիանի սահմանին չէ, թշնամին Երևանում է»,- ընդգծեց Հրանտ Բագրատյանը։

Հրանտ Բագրատյանը կոչ արեց այսօր և հաջորդ օրերին՝ ժամը 19։00-ին, գնալ Ազատության հրապարակ․ «Թուղթ ու գրիչ ենք բերելու։ Ովքեր աշխարհազոր են ուզում գրվել, կփորձենք զորամիավորում ձևավորել։ Ուրիշ ճար չկա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով