Ներքին 5 տարի առաջ - 16:02 17-05-2021

Շրջանառության մեջ է դրվել «Հայկական ավանդական խոհանոց. Ղափամա» նամականիշը

«Հայփոստը» այսօր մարեց և շրջանառության մեջ դրեց «Հայկական ավանդական խոհանոց. Ղափամա» թեմայով նամականիշը: Նոր նամականիշի վրա պատկերված է «ղափամա» ուտեստը: Այն արժե 300 ՀՀ դրամ։

Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ» նախագահ Սեդրակ Մամուլյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:

«Նամականիշներն ամբողջ աշխարհում պատմում են մեր մշակույթի մասին, իսկ հայկական խոհանոցն այդ մշակույթի մի կարևոր մասն է: Այն ներկայացնում է մեր ազգի, ժողովրդի պատմությունն ու ավանդույթները»,-ասաց «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը և հավելեց, որ խոհանոցի թեման շարունակական կլինի:

«Նամականիշները յուրահատուկ հանրագիտարաններ են, որոնք քարոզչական գործիք են արժեքները պահպանելու, գնահատելու, տարածելու հարցում»,- ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանն էլ նշեց, որ տարբեր ճաշատեսակների շուրջ վիճահարույց քննարկումներ հաճախ են ծավալվում, սակայն չի հիշում, որ որևէ մեկը վիճարկի ղափամայի հայկական լինելը: «Ղափաման մեր ազգային խոհանոցի այցեքարտն է»,- ընդգծեց նա:

Նամականիշի դիզայնն արել է Դավիթ Դովլաթյանը։ Այն հրատարակվել է 30 000 տպաքանակով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով