Սպորտ 5 տարի առաջ - 15:58 17-05-2021

Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայանա 7 մարզիկով

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը, Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 23-31-ը կանցկացվի ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա 7 մարզիկով:

Երիտասարդական հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ տղաներից առաջնությանը կմասնակցեն Գոռ Սահակյանը (67 կգ), Կարեն Մարգարյանը, Սուրեն Գրիգորյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ), իսկ աղջիկներից մրցահարթակ դուրս կգան Միլենա Խաչատրյանը (71 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ):

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանի խոսքով՝ կազմն ընտրելիս հաշվի են առել Հայաստանի առաջնության արդյունքները. «Մասնակցելու ենք ուժեղագույն կազմով: Վերջին շրջանում անցկացրած ուսումնամարզական հավաքները տվել են դրական արդյունք՝ ծանրորդները հասել են ցանկալի մարզավիճակի: Բոլորն իրենց հնարավորությունների չափով պատրաստվել են առաջնությանը, բայց, ամեն դեպքում, ուժեղագույնին ցույց կտա մրցահարթակը: Ես միայն վստահեցնում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:

Հավելենք, որ այս առաջնությունից հետո երիտասարդ ծանրորդները սկսելու են նախապատրաստվել սեպտեմբերին կայանալիք Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնությանը, որին, մարզիչ Մելիք Ղուկասյանի հավաստմամբ, հավաքականը կմասնակցի ընդլայնված կազմով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»