Սպորտ 5 տարի առաջ - 15:40 17-05-2021

Հայտնի են հեծանվավազքի առաջնության բոլոր հաղթողները

Երևանի հեծանվահրապարակում տեղի ունեցած առաջնությունում պայքարն ընթացել է տարիքային 4 խմբերում 5 մրցաձևերից:

Բոլոր 5 մրցաձևերում Հայաստանի բացարձակ չեմպիոն է դարձել Դավիթ Մկրտչյանը:

Վահե Վիրաբյանը և Խաչիկ Շալյանը չեմպիոն են դարձել պատանիների մրցապայքարում: Տարբեր մրցաձևերում ոսկե մեդալակիրներ են դարձել Արթուր Վալեջյանը, Նարեկ Դավթյանը և Վաչագան Գեոլեցյանը: Աղջիկների պայքարում չեմպիոնների կոչումներ են նվաճել Սվետլանա Մկրտչյանը և Սաթենիկ Ղազարյանը:

«Հաշվի առնելով, որ նախորդ տարի Հայաստանի առաջնություն չկայացավ կորոնավիրուսի պատճառով, այս տարվա արդյունքները հուսադրող են»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:

Հայաստանի երիտասարդական թիմը մայիսի 25-28-ը կմասնակցի Սանկտ-Պետերբուրգում կայանալիք միջազգային մրցաշարին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում