5 տարի առաջ - 23:47 16-05-2021

Իրանի և Թուրքիայի նախագահները պատրաստ են աջակցել Պաղեստինին՝ հաշվի առնելով Գազայում վերջին իրադարձությունները

Ըստ իրանական «Թասնիմ Նյուզ» լրատվական գործակալության՝ Իրանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Գազայում կատարվող իրադարձությունները: Երկու երկրների նախագահները Պաղեստինում գործողությունները որակել են որպես հանցագործություն և դատապարտելի համարել միջազգային մակարդակում:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ երկու երկրները պարտավոր են վերամիավորել սեփական ուժերը ՄԱԿ-ի, և միջազգային կազմակերպությունների հետ՝ Իսրայելի կողմից ռազմական գործողությունները Պաղեստինում կանխելու նպատակով:

Իսկ Թուրքիայի նախագահը հավելել է, որ խորապես մտահոգված է ստեղծված իրավիճակով, և գտնում է, որ մահմեդական աշխարհը նույնպես պետք է միավորվի ընդդեմ իսրայելական գործողությունների:

Նրանք նաև անդրադարձել են Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստին, որը տեղի է ունեցել հեռախոսազրույցից առաջ Թուրքիայի ԱԳ նախագահ Չավուշօղլու մասնակցությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով