Արտաքին 5 տարի առաջ - 20:43 15-05-2021

Associated Press-ը մեկնաբանել է Գազայի իր գրասենյակի ոչնչացումը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը մեկնաբանել է Գազայում բազմահարկ գրասենյակային շենքի ոչնչացումը, որում տեղակայված էին մի քանի միջազգային լրատվամիջոցների գրասենյակներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իսրայելը հայտարարել էր բարձրահարկ շենքը ռմբակոծելու իր մտադրության մասին՝ մոտ մեկ ժամից տեղեկացնելով այնտեղ գտնվող մարդկանց մոտալուտ հարձակման մասին: Դրանից հետո շենքը պայթեցվել է հրթիռներով:

AP-ի հայտարարության մեջ ասվում է, որ գործակալության լրագրողները «ցնցված ու վախեցած են» իսրայելցի զինվորականների կողմից շենքը թիրախավորելու պատճառով, որտեղ գտնվում էին խաղաղ բնակիչներ՝ այդ թվում լրագրողներ: Նշվում է, որ գործակալությունը խնդրանք է ուղարկել Իսրայելի կառավարություն` կատարվածը մեկնաբանելու պահանջով, ինչպես նաև դիմել է ԱՄՆ Պետդեպարտամենտին:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, որի գրասենյակը նույնպես գտնվում էր ավերված շենքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան