Սպորտ 5 տարի առաջ - 17:33 15-05-2021

Նոան հաղթեց Փյունիկին, իսկ Արարատ-Արմենիան՝ Ուրարտուին

VBET ՀՊԼ 7-րդ տուրից հետաձգված խաղում Արարատ-Արմենիան արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց Ուրարտուին: Հանդիպման 15-րդ րոպեին Օտուբանջոն առաց մղեց հյուրերին: Մինչև ընդմիջման գնալը՝ տանտերերը հավասարեցրեցին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Պոլյակովը: Հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ նիգերիացի հարձակվողը, խփելով այս խաղում իր երկրորդ գոլը, հաղթանակ պարգևեց Արարատ-Արմենիային:

Այս հաղթանակի շնորհիվ Արարատ-Արմենիան միավորների քանակը հասցրեց 37-ի և հավասարվեց Ալաշկերտին, ու լրացուցիչ ցուցանիշներով դուրս եկավ 2-րդ տեղ: Խաշմանյանի թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Առաջատար Նոան 9-րդ տուրից հետաձգված խաղում հյուրընկալվելիս հաղթանակի հասավ Փյունիկի նկատմամբ: Հյուրերը հաղթական գոլը խփեցին հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ: Գոլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը: Այս հաղթանակի շնորհիվ՝ Նոան մրցաշարային աղյուսակը գլխավորում է 41 միավորով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում