Ավելին 5 տարի առաջ - 19:30 14-05-2021

Երգչուհի Լիլուն անակնկալ է մատուցել մորը. «Ուզում եմ լացես միայն երջանկությունից»

Ամերիկաբնակ հայ երգչուհի Լիլուն օրերս Ինստագրամում տեսանյութն է տեղադրել մորն արված հաճելի և անսապսելի անակնկալի: Տեսանյութում երգչուհու մայրը հուզվում է այն վայրկյանին, երբ դուստրը նվիրում է գեղեցիկ ծաղկեփունջ: Այնուհետև անսպասելի նվերը կրկնապատկում է զարմանքն ու հուզմունքը: Երգչուհին մորը նվիրել է վերջին սերնդի այֆոն` նրան արժանի համարելով լավագույնին:

«Ուզում եմ, միշտ այնպես անենք, որ բոլորիս ծնողները լացեն միայն երջանկությունից: Ու կապ չունի՝ ինչ կնվիրենք, ծնողի համար նյութականը էական չի, կարևորը սիրտը չցավացնենք: Մայրս իր տեսակով շատ համեստ, աստավածավախ կին ա, զգացմունքային, շուտ հուզվող: Չի սիրում, երբ իրեն գովում են: Առիթից օգտվելով, որ ինստագրամ չունի, անկեղծորեն խոսում եմ նրա մասին: Եթե իմանար, կասեր՝ Լիլիթ ջան ամոթ ա, ինչ ես անում»,- ասել է երգչուհին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի