Արտաքին 5 տարի առաջ - 18:00 14-05-2021

Բաքուն Վաշինգտոնին հայտնել է, որ զբաղվում է Հայաստանի հետ սահմանին լարվածության կարգավորմամբ


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերին, որ Բաքուն զբաղվում է Հայաստանի հետ սահմանին լարվածության կարգավորմամբ:

Ադրբեջանի ԱԳՆ կայքի հաղորդմամբ՝ Բայրամովն ու Ռիկերը հեռախոսազրույց են ունեցել։

«Կողմերը խոսել են տարածաշրջանում առկա իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանին լարվածության մասին։ Նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Ադրբեջանի հավատարմությունը տարածաշրջանում լարվածության վերացման մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բայրամովը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունը տարածաշրջան է գործուղվել հակառակ կողմի հետ բանակցելու համար, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում կարգավորի սահմանային լարվածությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան