Ներքին 5 տարի առաջ - 16:35 14-05-2021

ՀՀ-ում ԱՀ ներկայացուցիչն այցելել է ՀՀ-ում բնակվող Հայրենական պատերազմի արցախցի վետերաններին

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրի Խաչիյանն այցելել են ՀՀ-ում բնակվող Հայրենական մեծ պատերազմի արցախցի վետերաններին և փոխանցել Արցախի նախագահի կողմից նրանց հասցեագրված նվերներն ու դրամական պարգևները։

Հադրութի Ջրակուս գյուղից 98-ամյա Սուրեն Նիկոլայի Իշխանյանը, Մարտունու Թաղավարդ գյուղից 98-ամյա Մելիք Հայկազի Շահնազարյանը և Հադրութի Ազոխ գյուղից 98-ամյա Գրիգորի Իսահակի Ամիրյանը իրենց ողջ կյանքում ապրել, արարել են Արցախում, սակայն 44-օրյա պատերազմի հետևանքով այժմ ժամանակավորապես բնակվում են ՀՀ-ում։

Ի դեպ, Սերգեյ Ղազարյանի հետ զրույցում Սուրեն Իշխանյանը տեղեկացրել է, որ ընտանիքը մոտ օրերս վերադառնալու է հարազատ ծննդավայր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան