Արտաքին 5 տարի առաջ - 16:10 14-05-2021

ԱՄՆ հայ դատի հանձնախումբը սխալ է որակել պետքարտուղարության խոսնակի հայտարարությունը

Ամերիկայի հայ դատի հանձնախումբն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի գրառմանը և պետքարտուղարության դիրքորոշումը համարել սխալ ու անխոհեմ:

«ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը կրկնում է Իլհամ Ալիևին. նա վստահաբար փոխանցում է Բաքվի պնդումը «Հայաստան-Ադրբեջան սահմանի ոչ գծանշված հատվածի» վերաբերյալ:

Ինչպես նաև կրկնվում է Պետական դեպարտամենտի կողմից այն կարծիքը, թե հայ ռազմագերիները իրականում ոչ թե ռազմագերիներ են, այլ ավելի շուտ «կալանավորվածներ», որոնք դուրս են մնում միջազգային հումանիտար պայմանագրերի պաշտպանությունից:

Ինչպես կրկնվում է Պետդեպարտամենտի կեղծ պարիտետը՝ ագրեսոր Ադրբեջանին արհեստականորեն հավասարեցնել Հայաստանին / Արցախին՝ ագրեսիայի թիրախին»,- նշված է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանների խախտմանը, և նշել է, որ «Պետքարտուղարությունն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին ոչ դեմարկացաված հատվածում լարվածության աճի մասին տեղեկատվությանը: Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումները շարունակվում են, և զսպվածության կոչ ենք անում՝ իրավիճակի խաղաղ ապաէսկալացման նպատակով»,- գրել է Փրայսը:

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը այս գրառման տակ է նաև արձագանքել.

«Պետդեպարտամենտը գիտի իր հավասարության կեղծիքը: Նրանք շատ լավ գիտեն ագրեսոր Ադրբեջանին: Ադրբեջանը բացահայտ խոստովանում է, որ ինքը ագրեսոր է: Բայց Նահանգները դեռ հովանավորում է Ալիևին, խրախուսում են Բաքվին հետագա էսկալացիան՝ վտանգելով Հայերին: Սխալ ու անխոհեմ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան