Սպորտ 5 տարի առաջ - 15:13 14-05-2021

Հայաստանի գավաթի եզրափակիչը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ միջազգայնորեն ընդունված պրակտիկայի համաձայն՝ VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպմանը մրցավարներ են հրավիրվել Եվրոպայից։

Նշվում է, որ Ալաշկերտի և Արարատի միջև խաղը կսպասարկի Ֆրանսիայից ժամանած մրցավարական անձնակազը՝ Բենուա Միյոյի գլխավորությամբ։ Նրան կօգնեն եզրային մրցավարներ Օրելյան Դրուեն և Բրիս Ֆրանսուա Լե Տելյեն։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը։

Հիշեցնենք, մինչ այժմ գավաթային եզրափակիչ հանդիպումները արտերկրից ժամանած մրցավարները սպասարկել են 4 անգամ. 2011 թվականին Շիրակի և Միկայի միջև կայացած խաղը սպասարկել է Իսպանիայից ժամանած Դավիդ Ֆերնանդես Բորբալանը, 2012 թվականին Շիրակի և Իմպուլսի մրցավեճը դատում էր Անդրեա դե Մարկոն՝ Իտալիայից, 2015 թվականին Փյունիկն ու Միկան խաղացին իտալացի մեկ այլ մրցավար Ջանլուկա Ռոկիի, իսկ 2019-ին Ալաշկերտն ու Լոռին՝ իսպանացի Ալբերտո Ունդիանո Մալյենկոյի մրցավարությամբ։

VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ Ալաշկերտ – Արարատ հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 15-ին՝ ժամը 19։00-ին, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան