Ավելին 5 տարի առաջ - 11:51 14-05-2021

Nowness-ը ֆիլմ է ներկայացրել հայկական մշակույթի և ինքնության մասին

Բրիտանական Nowness պարբերականը «Մի մոռացիր ինձ» խորագրով ֆիլմ է նկարահանել հայկական մշակույթի մասին և Ինստագրամյան էջում ֆիլմից մի հատված հրապարակել։

Հոլովակում ֆրանսահայ խորեոգրաֆ Ալին Դերդերյանը պարում է և ներկայացնում իր պատմության, հայ լինելու, տարբեր մշակույթներում ապրելու մարտահրավերների մասին։

«Հայ լինելը կրոնի, սովորույթների կամ հայրենասիրության հարց չէ․ դա նշանակում է կրել պատմության հետքերը, որը լրիվ ներկայացված չէ։ Հայ լինել նշանակում է հասկանալ, որ մի օր կարիք կունենաս գնալու և ամեն ինչ տեսնելու սեփական աչքերով, հուզվել դուդուկի ձայնից, որը քեզ հիշեցնում է ամենի մասին, ինչ չգիտես, բայց զգում ես քեզ շատ մոտ։ Հայ լինել նշանակում է հիշեցնել ինքդ քեզ, որ ընտանիքդ ու նախնիներդ փրկվածներ են, արդյունքում կյանքն ընդունել որպես նվեր, ոչ թե որպես բեռ»,- իր խոսքում ասում է Դերդերյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան