Արտաքին 5 տարի առաջ - 09:23 14-05-2021

Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը. Մենենդես

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Սյունիքում ադրբեջանական ուժերի անօրինական առաջխաղացմանը:

«Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումն Ադրբեջանի զորքերի կողմից վտանգավոր և ագրեսիայի անօրինական դրսևորում է, որն ընդգծում է այն մշտական վտանգը, որի առաջ կանգնած է հայ ժողովուրդը: Այսօր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը որպես ամբողջություն պետք է արձագանքի այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարագործությունների համար լուրջ հետևանքների առաջ է կանգնելու:

Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին ներգրավվել այդ հարցի կարգավորմանը բարձրագույն մակարդակով՝ հստակեցնելով, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան անընդունելի են»,- ասվում է Մենենդեսի հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով