Մամուլ 5 տարի առաջ - 08:05 14-05-2021

ՀԱՊԿ-ն ինչ պարտավորություններ ունի Հայաստանի հանդեպ. Ժողովուրդ

«Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, բայց պայմանագրի ոչ թե 4-րդ (պետության վրա հարձակման), այլ 2-րդ (հարձակման վտանգի ու սպառնալիքի) հոդվածով: «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց ՀԱՊԿ-ին անդամակցելու մասին պայմանագրի կանոնները եւ պարզեց, որ, համաձայն պայմանագրի 2-րդ հոդվածի, ՀԱՊԿ անդամ պետությունները (Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը) պարտավոր են միջոցներ ձեռնարկել Հայաստանին աջակցելու ուղղությամբ:

Համաձայն «ՀԱՊԿ-ի կողմից ճգնաժամային իրավիճակների արձագանքման» կանոնակարգի 3.6 կետի, ինչպես նաեւ «ՀԱՊԿ ուժի եւ միջոցների կիրառման մասին կոլեկտիվ որոշումների կայացման կարգի»՝ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհուրդը անվտանգության խորհրդների քարտուղարների խորհրդի հետ համատեղ պարտավոր են 3-օրյա ժամկետում անդամ-պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացնել գործողությունների պլան հետեւյալի մասին.

-ուժի գործադրման պատրաստակամության ցուցադրման նպատակով ուժերի բացազատում անդամ-պետության տարածքում,

-անդամ-պետության կայունությանը, անվտանգությանը կամ տարածքային ամբողջականությանը սպառնացող զինված հարձակման կանխարգելում կամ ետմղում,

-անդամ-պետության տարածքում բռնի գործողությունների կանխարգելում, դադարեցում եւ հակազդում,

-այլ վտանգների, մարտահրավերների ու արտակարգ իրավիճակների հակազդում:

Իսկ, ահա, ՀԱՊԿ կանոնադրության չորրորդ հոդվածի համաձայն՝ եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի հարձակման (զինված հարձակման՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող), ապա դա մասնակից երկրների կողմից կընկալվի որպես հարձակում (զինված հարձակում՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող) ներկայիս պայմանագրի բոլոր մասնակից պետությունների վրա։ Դիմումը, սակայն, երկրորդ հոդվածով է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում