Արտաքին 5 տարի առաջ - 09:55 14-05-2021

Վրաստանում կատարված սպանությունը սրել է Ռուսաստանի և Աբխազիայի օրենքով գողերի հարաբերությունները

Վրաստանում ապրիլին վրեժխնդրության պատճառով տեղի ունեցած սպանությունը սրել է Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ Զախարիա Կալաշովի, որը հայտնի է որպես «Շաքրո Մոլոդոյ», և աբխազական հանցավոր կլանի առաջնորդ Մերադ Ջանգվելաձեի, որը հայտնի է որպես «Մերաբ Սուխումսկի», փոխհարաբերությունները: Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն:

Լրագրողների կարծիքով, Կալաշովի և Ջանգվելաձեի հարաբերությունների սրման պատճառ է դարձել նրանց մտերիմ օրենքով երկու գողի՝ Ջեյրան Կինցուրաշվիլիի (Շաքրո Մոլոդոյի կողմնակիցը) և Մամուկա Կվիջինաձեի (Մերադ Սուխումսկու կողմնակիցը) միջև հակամարտությունը:

Նրանք պայմանավորվել են ​​հանդիպել թուրքական Տրապիզոնում, բայց հանդիպումը չի կայացել: Որոշ ժամանակ անց Ջեյրանի մարդիկ Շաքրո Մոլոդոյի աջակցությամբ գնդակահարել են Վրաստանում գտնվող Մամուկայի ընկերներից մեկին: Մամուկան այդ միջադեպից հետո ինքնաթիռով մեկնել է Իտալիա՝ Մերաբ Սուխումսկու մոտ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում