Արտաքին 5 տարի առաջ - 21:40 13-05-2021

Ռուսաստանի զինված ուժերը Սիրիայում շրջափակել են ԱՄՆ-ի շարասյունը

Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը արգելափակել է ամերիկյան ավտոշարասյունը Սիրիայի հյուսիս-արևելքում։ Այս մասին հայտնում է «Военкоры Русской Весны» տելեգրամյան ալիքը, որն աղբյուրներ ունի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում:

Տվյալների համաձայն՝ ԱՄՆ զինված ուժերը տեղաշարժվել են Թել Թամր քաղաքի տարածքում `առանց ռուսական կողմին նախապես զգուշացնելու, ինչը հակամարտության իրավիճակների կանխման առկա մեխանիզմների խախտում է: M-4 մայրուղու երթևեկի անվտանգությունն ապահովող ռուսական պարեկը նկատել է ամերիկյան շարասյունը։

«Արդյունքում, ԱՄՆ բանակի մի մեծ ստորաբաժանում ստիպված է եղել նահանջել ռուս զինվորականների փոքր խմբից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան մեծացրել է Սիրիայի արևելքում ռազմական բեռների փոխադրման և սարքավորումների տեղաշարժի ինտենսիվությունը: Ռուս զինվորականները հիշեցրել են նաև, որ կոալիցիոն ուժերը երկրի տարածքում են ապօրինի կերպով, նրանց ներկայությունը Սիրիայում «հակասում է միջազգային իրավունքի նորմերին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով