Ներքին 5 տարի առաջ - 15:49 13-05-2021

Այսօր սկսվեց պետական դավաճանության գործով առաջին դատական նիստը

Այս գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել ամուսիններ Մայիս Սահակյանն ու Ստելլա Սարգսյանը: Նրանցից միայն Մայիս Սահակյանն է գտնվում կալանքի տակ: Այսօրվա նիստին դատարան էր ներկայացվել միայն ամուսինը, իսկ կինը թեև ծանուցվել էր, բայց դատարան չէր ներկայացել:

Պաշտպանի բացակայության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս ամբաստանյալ Մայիս Սահակյանն էլ ասաց. «Ես էլ կարող եմ պաշտպանել իմ իրավունքները»: Նա, սակայն, նիստը հետաձգելու դեմ առարկություն չուներ:

Այսպիսով՝ դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 6-ին:

Ըստ մեղադրանքի՝ Մայիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կնոջ՝ Ստելլա Սասունի Սարգսյանի օժանդակությամբ, լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Մանրամասներն՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում