Արտաքին 5 տարի առաջ - 12:50 13-05-2021

Բայդենը Նեթանյահուի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում հայտարարել է, որ Վաշինգտոնը հույս ունի՝ Մերձավոր Արևելքում իրավիճակն առաջիկայում կկայունանա: Հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հուսով եմ, որ մոտ ժամանակներս մենք կտեսնենք սրա (իսրայելցիների և պաղեստինցիների միջև բռնության ներկա փուլը) ավարտը»,- պարզաբանել է քաղաքական գործիչը:

Բայդենը նաև կարծում է, որ Իսրայելը ստիպված է ուժ կիրառել ստեղծված իրավիճակում, քանի որ Պաղեստինի տարածքից «հազարավոր հրթիռներ» հրետակոծում են հրեական պետությունը: Նա նշել է, որ իսրայելական պետությունն «ինքնապաշտպանության իրավունք» ունի:

Ամերիկացի քաղաքական գործիչը հաղորդել է, որ ամերիկյան կողմը «մշտական կապի մեջ է» տարածաշրջանի երկրների հետ, այդ թվում՝ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և այլ երկրների:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը և Պենտագոնը հայտարարել էին Իսրայելին աջակցելու մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան