Ներքին 5 տարի առաջ - 22:32 12-05-2021

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ պաշտպանության նախարարւոթյան մամուլի ծառայությունը մանրամասներ է հայտնել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների զրույցից։

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն այսօր քննարկել են ռուս խաղաղապահների տեղակայման վայրում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 12-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրերում տիրող իրավիճակը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ խոսել էր նաև ապրիլի 24-ին։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել էին Արցախում տեղակայված ռուսական զորախմբի խաղաղապահ առաքելության ընթացքը, ՀՀ զինված ուժերում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, ինչպես նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի համատեղ գործողություններն ու առաջիկա ծրագրերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի