Արտաքին 5 տարի առաջ - 22:30 12-05-2021

ԱՄՆ պետդեպարտամենտը և Պենտագոնը հայտարարել են Իսրայելին աջակցելու մասին

Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հրթիռակոծություններից հետո աջակցություն է առաջարկել Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցին։

«Նախարար Օսթինը փոխանցել է, որ նախարարությունը ընդունում է իրեն և իր ժողովրդին պաշտպանելու Իսրայելի օրինական իրավունքը։ Նա նաև խստորեն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծությունները, որոնց նպատակը եղել են իսրայելցի քաղաքացիական անձինք»,- ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ:

Պենտագոնը նաև կարևորել է այն հանգամանքը, որ մյուս երկրները խաղաղությունը վերականգնելու համար քայլեր ձեռնարկեն։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Վաշինգտոնը լիովին պաշտպանում Է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը և դատապարտում հրթիռային հարձակումները:

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ Երուսաղեմի կարգավիճակը փոխելու Իսրայելի փորձերը անօրինական են և զուրկ են իրավաբանական ուժից: Նա հավելել է, որ Ռուսաստանը համարում է, որ Իսրայելն անհապաղ պետք է դադարեցնի գրաված տարածքներում վերաբնակեցումը:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան խորապես մտահոգված է Գազայի հատվածում և Արևելյան Երուսաղեմում իրավիճակի վտանգավոր զարգացման համար:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ի երեկոյան պաղեստինյան անկլավի սահմաններում սկսվել է վերջին տարիներին ամենախոշոր էսկալացիան։ Երեքշաբթի առավոտյան Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի տարածքի վրա Գազայի հատվածից արձակվել է ավելի քան 200 հրթիռ։ Ի պատասխան՝ իսրայելցի զինվորականները հետադարձ հարված են հասցրել։

Իսրայելի բանակը 5 հազար պահեստազորի կոչ է արել ամրապնդել տարբեր ստորաբաժանումները, պաղեստինցի իսլամիստների դեմ իրականացվող «պատի պահապաններ» գործողության ընթացքում:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան