Ներքին 5 տարի առաջ - 17:03 12-05-2021

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ

Պաշտոնական այցով Լիտվայի հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ։

Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Լիտվայի նախագահը փաստել է, որ այս տարի լրանում է մեր երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ կարևորել է Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացումը, որը սույն թվականի մարտի 1-ին արդեն ուժի մեջ է մտել։

Նաուսեդան Արարատ Միրզոյանին է փոխանցել իր զորակցության խոսքերը 44-օրյա պատերազմի ընթացքում տուժածների ընտանիքներին։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա երկխոսության մակարդակը, ընդգծել է, որ դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա և հույս հայտնել, որ համավարակի հաղթահարմանը զուգահեռ կրկին կակտիվանան երկկողմ շփումները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»