Ներքին 5 տարի առաջ - 12:25 12-05-2021

Երևանում հասարակական տրանսպորտի վարորդները գործադուլ են անում

Երևանում հասարակական տրանսպորտի վարորդները գործադուլ են անում, ինչի պատճառով մոտ 250 ավտոբուս դուրս չի եկել աշխատանքի։

Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների ու երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում, քանի որ արդեն տևական ժամանակ է իրենց վառելիք չի տրամադրվում, նաև պահեստամասի խնդիր ունեն։

Վարորդները նշել են , որ մեկ ամիս է՝ նման խնդիր ունեն և որոշել են վերջապես խնդրի մասին բարձրաձայնել գործադուլի միջոցով:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը և վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»