Սպորտ 5 տարի առաջ - 12:02 12-05-2021

Հունաստանում օլիմպիական թանգարան է բացվել

Աթենքի Սպիրիդոն Լուիսի անվան մարզահամալիրի տարածքում բացվել է Հունաստանի օլիմպիական թանգարանը: Կառույցն ունի 3500 քառակուսի մետր տարածք և ընդգրկում է օլիմպիական խաղերի ողջ պատմությունը:

Թանգարանում կարևոր մաս է նվիրված Հունաստանի չեմպիոններին և մրցանակակիրներին, խաղերի բնօրրան Հին Օլիմպիային, ինչպես նաև օլիմպիական կրակին, որը մարզահանդեսի անբաժանելի խորհրդանիշներից մեկն է:

Ինը մետր բարձրություն ունեցող պատերը հագեցած են ծավալուն էկրաններով, գրաֆիկայով և պաստառներով, որոնք ներկայացնում են ժամանակակակից օլիմպիական խաղերը: Առանձին սրահ է նվիրված 2004 թ. Աթենքի մարզահանդեսին:

Ցուցանմուշները ստեղծելու, դրանք համապարփակ դարձնելու նպատակով կազմակեպիչները համագործակցել են այլ թանգարանների և մշակութային կազմակերպությունների հետ:

Օլիմպիական թանգարան առաջինն այցելել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, որը մարտին աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Հունաստանում: Ի դեպ, դա նրա առաջին ուղևորությունն էր նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում